Կարևոր իրադարձություններ

Բժիշկը 8 ժամ սեղմած է պահել տղամարդու արնահոսող վերքը՝ սպասելով վիրաբույժի

24 Փետրվար, 2018 21:31
Բժիշկը 8 ժամ սեղմած է պահել տղամարդու արնահոսող վերքը՝ սպասելով վիրաբույժի

Ղրղզստանում Թալասի շրջանային հիվանդանոցի բժիշկը 8 ժամ ճնշած է պահել հիվանդի՝ դանակով վնասված կրծքավանդակի երակը՝ սպասելով մայրաքաղաք Բիշքեկից մասնագետի ժամանմանը։

Չնայած վիրահատությունը կատարվել է ուշացումով, սակայն հիվանդը ողջ է մնացել։ Նրան դանակով հարվածել էին հարբած վիճաբանության ժամանակ։ 30-ամյա տղամարդու ստացած վերքը սաստիկ արնահոսել է։

Եվ քանի որ շրջանային վիրաբույժները չեն կարողացել անհրաժեշտ վիրահատությունն անցկացնել, մասնագետ է կանչվել մայրաքաղաքից։

Վերքը կարվել է։ Ներկա պահին բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են կայուն։

 

Լրահոս

Դիտել ավելին