Կարևոր իրադարձություններ

«Յուվենթուսը» կարող է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդից» Պոգբայի ետգնման օպցիայից

24 Փետրվար, 2018 21:18
«Յուվենթուսը» կարող է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդից» Պոգբայի ետգնման օպցիայից

Ֆրանսիացու կարիերայում կարող է տեղի ունենալ նոր շրջադարձ: Վերջին խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ավելի հաճախ է մնում պահեստայինների նստարանին, ինչի կապակցությամբ ի հայտ են եկել շշուկներ խաղացողի՝ «Յուվենթուս» վերադառնալու մասին:

Մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինիոն դժգոհ է այն բանից, որ Պոլը վատ է աշխատում պաշտպանությունում, և դրա համար հաճախ նրան դաշտ չի հանում: Ըստ L’Equipe-ի տեղեկության՝ Պոգբան կարող է դիտարկել իր նախկին ակումբ վերադառնալու տարբերակը, առավել ևս, որ համաձայնագրում կա կետ՝ 60 մլն եվրոյով դեպի «Յուվենթուս» հակադարձ տրանսֆերի վերաբերյալ:

Պրոբլեմ կարող է լինել միայն բարձր աշխատավարձը: Ակումբի ամենաբարձր վարձատրվող աստղերը՝ Պաուլո Դիբալան և Գոնսալու Իգուաինը, ստանում են տարեկան 7.5 մլն եվրո, այն ժամանակ, երբ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է 12 մլն եվրո:
«Յուվենթուսից» բացի, ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Ռեալը»: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել է 10 փոխանցում:

 

Լրահոս

Դիտել ավելին