Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կինը Սպիտակ տուն ներթափանցելու 4-րդ փորձն է ձեռնարկել

24 Փետրվար, 2018 20:46
ԱՄՆ-ում կինը Սպիտակ տուն ներթափանցելու 4-րդ փորձն է ձեռնարկել

Թեննեսի նահանգից 35-ամյա ամերիկուհի Ջեսիկա Ֆորդը փորձել է մեքենայով հայտնվել Սպիտակ տանը՝ հարվածելով ցանկապատին։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կնոջը։ Ինչպես պարզվել է, դա 1 տարում նրա կողմից ձեռարկված արդեն 4-րդ փորձն է։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ ԱՄՆ Գաղտնի ծառայությունում հայտնել են, որ կինը գտնվում է կալանքի տակ՝ ատրճանակ պահելու, միտումնավոր վթարի և այլ իրավախախտումների համար։

Նախորդ փորձերը եղել են առանց մեքենայի։ Վերջին փորձը ձեռնարկվել էր 2017 թվականի հուլիսին։ Ձերբակալվելուց հետո նա ճանաչել էր մեղքը, ենթարկվել հոգեբանական ստուգման և 90-օրյա կալանքի։

Թե ինչ պատիժ է այս անգամ սպասվում կնոջը, հայտնի չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին