Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությանը

24 Փետրվար, 2018 19:37
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությանը՝ բացելու Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը ծրագրվածից ավելի շուտ՝ մայիսի կեսերին։ Անկարան քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմի պլանները։ Ինչպես հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում, այդ պլանները հակասում են ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշմանը։

Թուրքիայի ԱԳՆ-ը վստահություն է արտահայտել, որ ամերիկյան վարչակազմի պլանները խափանում են մերձավորարևելյան կարգավորման խաղաղ գործընթացը, և բնութագրել դրանք որպես վրդովեցնող։

2017 թվականի դեկտեմբերին համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ-ին վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը։

 

Իսլամական համագործակցության կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ դիտարկում է Վաշինգտոնի գործողությունները որպես նշան այն բանի, որ ԱՄՆ-ը դադարում է միջնորդի դեր խաղալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին