Կարևոր իրադարձություններ

Հարցումը Կատալոնիայի անկախության կողմնակիցների թվի նվազում է արձանագրել

24 Փետրվար, 2018 19:16
Հարցումը Կատալոնիայի անկախության կողմնակիցների թվի նվազում է արձանագրել

Իսպանիայից Կատալոնիայի անկախության աջակցման մակարդակն իջել է մինչեւ բնակչության 40,8 տոկոսը՝ 2017 թվականի հոկտեմբերին անցկացված հարցման 48,7 տոկոս արդյունքի համեմատությամբ:

Այդ մասին, ինչպես հայտնել է Pais հրատարակությունը, վկայում են Ժեներալիտետի (ինքնավար հանրապետության կառավարության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները: Հրատարակության տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիայի անկախությունը պաշտպանում էր բնակչության 48,7 տոկոսը:

Նոր հարցումը ցույց է տվել, որ Կատալոնիայի կողմից անկախության ձեռքբերմանը դեմ է արտահայտվել տարածաշրջանի բնակիչների կեսից ավելին (53,9 տոկոսը): Հարցումն անցկացվել է հունվարի 10-ից մինչեւ 30-ը: Դրան մասնակցել է 1200 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին