Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բռնարարների փոխարեն «պատժել» է նրանց զոհերին

24 Փետրվար, 2018 19:06
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բռնարարների փոխարեն «պատժել» է նրանց զոհերին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երկար ժամանակ անտեսել է բանդաների գործողությունները, որոնք սեռապես շահագործել են կանանց և աղջիկներին Նյուքասլում մի քանի տարի։Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով նախկին փաստաբան Դևիդ Սպայսերի զեկույցին, ով ուսումնասիրել է այդ իրադարձությունների հանդեպ իշխանությունների արձագանքը։

Փոխարենը հանցագործների որոնմամբ ու բռնելով զբաղվելու, իշխանությունները կոչ են արել զոհերին փոխել իրենց վարքը և հեռու մնալ բռնարարներից։ Ավելին, որոշ տուժածներին մեղադրել են ստի մեջ և նրանց նկատմամբ հսկողություն սահմանել։

Սպայսերի խոսքով՝ դա սխալ ազդանշան է տվել հանցագործներին, ինչպես նաև լուրջ հետք թողել զոհերի վրա, ովքեր հասկացել են, որ հանցագործների դեմ չի ձեռնարկվի որևէ գործողություն։Բանդաները գործել են Նյուքասլում 2011-14 թթ։ Քննության տվյալներով՝ հանցագործներն ընտրել են իրենց ազգի իգական սեռի ներկայացուցիչների (13-25 տ), նրանց թմրանյութ տվել, որից հետո արդեն նրանք չեն կարողացել դիմադրել բռնաբարությանը։ Ընդհանուր առմամբ տուժածների թիվը կարող է անցնել 700-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին