Կարևոր իրադարձություններ

Մենք վախկոտների երկիր չենք. Էրդողան

24 Փետրվար, 2018 18:10
Մենք վախկոտների երկիր չենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը «անպարկեշտ» ու «անբարոյական» է անվանել` թուրքական ԶՈւ-ին Աֆրինում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ մեղադրողներին, այս մասին գրում է թուրքական T24 կայքը:

«Այսօր մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով: Ասում են, թե ՝ խաղաղ բնակիչներին եք կրակում: Այ անբարոյականներ, անխիղճներ, խաղաղ բնակիչներին հարվածելը ձեր արյան մեջ է, մեր արյան մեջ չէ: Դուք Ռուանդայում, Լիբիայում, Մալիում արեցիք դա», - ասել է Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է, որ իրենց պարտքն է պաշտպանել Թուրքիայի սահմանը: Իրենք շարունակելու են իրենց վրա հարձակվողներից պատասխան պահանջել:

«Այս ժողովուրդը, այս երկրի զինվորները վախկոտներ չեն, մենք վախկոտների երկիր չենք: Այս 4-5 տարվա մեջ մեր երկրի դեմ այնքան հարձակում եղավ՝ դանակը ոսկորին հասավ», - ասել է Էրդողանը՝ միևնույն ժամանակ մեղադրելով Արևմուտքին «ահաբեկիչների հետ թև-թև մտած քայլելու» համար:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին