Կարևոր իրադարձություններ

Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

24 Փետրվար, 2018 17:05
Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Փետրվարի 24-ին, ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյան գյուղի Գյումրու խճուղու թիվ 42 շենքի դիմաց «ԳԱԶ-2110» մակնիշի 35 ML 508 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Մ. Շ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին