Կարևոր իրադարձություններ

Թուրքիան քննադատել է Իսրայելի ղեկավարությանը

24 Փետրվար, 2018 15:39
Թուրքիան քննադատել է Իսրայելի ղեկավարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն  քննադատել է Իսրայելի ղեկավարությանը՝ Արևելյան Երուսաղեմի տարածքներում մոտ 3000 նոր բնակավայրերի շինարարության նախագծի հաստատման առիթով` հայտարարելով, որ դրանք օկուպացված տարածքներ են և որ դրանց մեծ մասը տեղի պաղեստինցիների սեփականությունն է, որտեղ իսրայելական կողմը շինարարություն անցկացնելու իրավունք չունի,  գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Թուրքիան նշել է, որ  նման քայլը հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշումներին:

«Մենք դատապարտում ենք Իրսրայելի օկուպացիայի տակ գտնվող Արևելյան Երուսաղեմում, պաղեստինցիներին պատկանող տարածքներում ավելի քան 3000 նոր բնակավայր կառուցելու նախագծին հաստատումը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ: 

 

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին