Կարևոր իրադարձություններ

Ֆրեզնոյի քաղաքապետին է ներկայացվել «Սարոյան հաուս» նախագիծը

24 Փետրվար, 2018 15:30
Ֆրեզնոյի քաղաքապետին է ներկայացվել «Սարոյան հաուս» նախագիծը

2018թ. փետրվարի 23-ին «Սարոյան հաուս» նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր  Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ և նրան ներկայացրել նախագիծը։ Քաղաքապետը ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Քաղաքապետին ներկայացվեցին նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։ Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։ Ընդգծվեց նաև այ փաստը, որ Սարոյանն ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության:

Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։ Թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110 ամյակին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին