Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ

24 Փետրվար, 2018 13:11
Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է ԱԺ-ի  ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին