Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը

24 Փետրվար, 2018 12:26
Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը

Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը, որում Ռուսաստանն անվանվում է «ագրեսոր երկիր», գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Փաստաթուղթը հրապարակվել է «Голос Украины» թերթում փետրվարի 23-ին և ուժի մեջ է մտնելու այսօր:

Նշենք, որ հունվարի 18-ին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը, որով ՌԴ-ն կոչվեց «ագրեսոր», իսկ Դոնբասի անվերահսկելի տարածքները ճանաչվեցին որպես «օկուպացված»:

Սահմանները եւ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում «ժամանակավոր օկուպացված» բնակավայրերի ցանկը կորոշի Ուկրաինայի նախագահը՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի առաջարկությունների հիման վրա:

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 20-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին