Կարևոր իրադարձություններ

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

24 Փետրվար, 2018 11:44
Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում է ընթանալ հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Երեկ` փետրվարի 23-ին,10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Հայ մարզիկը կիսաեզրափակչում պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին (0:

6), բայց եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսվ նվաճել բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հովհաննես Մարգարյանի անձնական մարզիչն է Էդվարդ Ղարիբյանը:

10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց տղամարդկանց վարժությունում 68 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, գրավել է 26-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը, խոցելով 612,2 միավոր, գրավել է 64-րդ տեղը:

Նույն վարժության կանանց պայքարում 84 մրցակցուհուց Իրինա Լաուերը, խոցելով 617,3 միավոր, գրավել է 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը, խոցելով 615,8 միավոր, գրավել է 69-րդ տեղը:

10մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում մասնակից 50 թիմից Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, գրավել է 14-րդ տեղը:

Այսօր տեղի կունենա օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանը և Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

Այսօրվա մրցումներից հետո հայ մարզիկները կավարտեն ելույթները և կվերադառնան հայրենիք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին