Կարևոր իրադարձություններ

Human rights watch-ը քննադատել է Աֆրինում խաղաղ բնակչության հանդեպ Թուրքիայի անուշադրությունը

24 Փետրվար, 2018 11:03
Human rights watch-ը քննադատել է Աֆրինում խաղաղ բնակչության հանդեպ Թուրքիայի անուշադրությունը

Human rights watch կազմակերպությունը քննադատել է Աֆրինում խաղաղ քաղաքացիների կյանքի հանդեպ Թուրքիայի անուշադրությունը, գրում է Associated press գործակալությունը:

«Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության իրականացման եղանակը սխալ է և այդ երկիրը խաղաղ քաղաքացիների կյանքը պաշտպանելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն Անկարային կոչ է արել Աֆրինի տարածքում Թուրքիայի բանակի հարձակումների կապակցությամբ լիարժեք հետաքննություն անցկացնե և արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը:

Համաձայն սիրիական աղբյուրների հայտարարության, 2018 թվականի հունվարի 20-ին Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի բանակի գործողությունները սկսվելուց ի վեր զոհվել է 171 և վիրավորվել է 458 խաղաղ քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին