Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում ահաբեկիչները 111 աշակերտուհու են առևանգել

24 Փետրվար, 2018 10:57
Նիգերիայում ահաբեկիչները 111 աշակերտուհու են առևանգել

Նիգերիայում` Յոբե նահանգում, «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչները 111 աշակերտուհու են առևանգել:  Հաղորդում է Anguardngr.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվել է 46 աղջկա անհետացման մասին: Բացի այդ, ոստիկանությունը հերքել էր, թե աղջիկներն առևանգվել են:

«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը դեմ է կրթության արևտմյան մոդելին և ձգտում է ամբողջ երկրում շարիաթի հաստատմանը: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 8 տարվա ընթացքում «Բոկո Հարամի» գրոհայինների հետ կապված բռնի գործողությունների հետևանքով մահացել է մոտ 20 հազար մարդ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին