Կարևոր իրադարձություններ

Ընդդեմ գազավիկների. պատգամավորները առաջարկ են անելու կառավարությանը. «Ժամանակ»

24 Փետրվար, 2018 10:00
Ընդդեմ գազավիկների. պատգամավորները առաջարկ են անելու կառավարությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները, հնարավոր է, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ամբողջ կառավարությանը առաջարկեն, որ իրենց ծառայողական մեքենաները եւս անցնեն սեղմված գազի՝ դրանով խնայելով հսկայական ֆինանսական միջոցներ:

Ի վերջո, Կարեն Կարապետյանն ինքն էր ասում, որ եթե բենզինը թանկ է, կա էժան այլընտրանք գազը: Բենզինը իսկապես թանկ է, իսկ Հայաստանի բյուջեն՝ ծակ, այնպես որ՝ կառավարությունը լավ կանի, որ իր վրա խնայողության օրինակը ցույց տա:

Թե՞ բենզինով մեքենա վարելը, այն էլ՝ հարկատուների հաշվին, իրենց մենաշնորհն է, իսկ երկրի մնացած բնակչությունը պետք է երջանիկ զգա այլընտրանքի գոյությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին