Կարևոր իրադարձություններ

Պատվաստումները պետք է դառնան պարտադիր

24 Փետրվար, 2018 00:32
Պատվաստումները պետք է դառնան պարտադիր

Լուսի Քոչարյանը facebook -ի իր էջում գրում է.

«Պատվաստման ժամանակ առաջինն ինչի՞ն ուշադրություն դարձնենք»։ Այսպիսի հարց հնչեց մի փոսթի քոմենթներից մեկում։ Որոշեցի անդրադառնալ՝ որպես 1 տ.-ից բոլոր պատվաստումների բովով բարեհաջող անցած մամա, ով պնդում ա, որ պատվաստումները պետք ա պարտադիր դառնան, իսկ հակացուցումները պետք ա վերանայվեն։ *Սկսել պետք ա պատվաստմանը նախապատրաստվելուց դեռևս նորածին տարիքից. մինչև 6 ամսականը բացառապես կկ, հավելյալ առողջ սննդի ճիշտ ներմուծում, շուտ խոսեցնել (շուտ խոսող երեխայի հետ ավելի հեշտ ա կոմունիկացիա կառուցել, դիալոգի մեջ մտնել, լսել նրա բառերը, ոչ թե զուտ նվվոցն ու գոռոցը և փորձել գուշակել՝ ինչից ա նեղված և այլն):

Այս ամենն ուղիղ կապ չունի առաջին հայացքից, բայց, ըստ իս, սրանցից յուրաքանչյուր բաղադրիչն անգամներով հեշտացնում ա պատվաստում հաղթահարելու գործը։ *Սկսել պետք ա պոլիկլինիկայի ու մանկաբույժի ընտրությունից։ Երկա՜ր ընտրեք, ոչ ոք ձեզ չի շտապեցնում։ Բայց ընտրելուց հետո վստահեք, որովհետև ինքը մասնագետ ա, իսկ դուք ոչ։

Համակերպվեք այն մտքի հետ, որ դուք գիտնական ու բժիշկ չեք։ *Սկսել պետք ա մանկաբույժի հետ հակացուցում փնտրելուց, մանկաբույժին հարցախեղդ անելուց՝ տանն ինչին ուշադրություն դարձնել, ինչերն են նորմալ պատվաստումից հետո, ինչը՝ բարդության նշան, ինչ անել խնդրի դեպքում։ *Սկսել պետք ա անձամբ երեխային նախապատրաստելուց, հատկապես, եթե 8-9 ամսականն անց ա ու ամեն ինչ հասկանում ա։

Ես, օրինակ, դեռ տանը նկարագրում էի՝ գնում ենք բժշկի, շատ կարևոր բան անելու, որը ցավելու ա, բայց չի լինի չանել։ Ես քեզ գրկելու եմ, բժիշկը ասեղով սրսկելու ա, ցավելու ա, բայց մաման կողքդ ա լինելու ու հանգստացնի քեզ։ Հենց ասեղը հանի, ես քեզ շատ պինդ գրկելու եմ, պաչեմ, սիրեմ, խոսեմ հետդ ու գնալու ենք տուն քո սիրած բաներն անելու, խաղալու, համեղիկներ ուտելու։ Բառացի ասում էի այս ամենը։ Ու ոչ մի վայ վույ, ոչ մի տխուր դեմք, ոչ մի իրար խառնվել։ *Շարունակել պետք ա տանը՝ բացատրելով երեխային, թե ինչի ա ինքը վատ զգում, թույլ, ինչի ա ցավում ոտքը, թևը։

Ես 3-4 օր շարունակ գրկիցս բաց չէի թողնում, ինքն էլ, բնականաբար, միայն իմ հավեսն ու հալն ուներ, ու դա բնական ա։ Այդ ընթացքում պարբերաբար բացատրում էի՝ հիշում ես, որ սրսկեց բժիշկը, այդ դեղն է ցավում հիմա, դա շատ կարևոր է, հիմա մի քանի օր մամայի գրկում դիմանում ես ու հետո շատ առողջ ես լինում։ Ու գրկել, պաչել, սիրել։ (Իմ անձնական պատմությունից ելնելով՝ աղջկաս պատվաստումներն սկսել եմ 1 տ.-ից, երբ արդեն խոսում էր, նստում, քայլում էր, հետս միանգամայն առողջ հոգեկան կապի մեջ էր։ Պատվաստում գաղափարի մասին տխմար, անադեկվատ քոմենթները ջնջելու եմ): 

 

Լրահոս

Դիտել ավելին