Կարևոր իրադարձություններ

Էլվիս Փրեսլիի դուստրը կորցրել է 100 մլն դոլար կարողությունն ու պարքերի մեջ է հայտնվել

24 Փետրվար, 2018 00:22
Էլվիս Փրեսլիի դուստրը կորցրել է 100 մլն դոլար կարողությունն ու պարքերի մեջ է հայտնվել

Ռոքնռոլի ամերիկացի արքա Էլվիս Փրեսլիի դուստրը՝ 50-ամյա երգչուհի Լիզա Մարիա Փրեսլին, հայտարարել է, որ իր 100 մլն դոլար կարողությունից ընդամենը 14 000 է մնացել:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, Փրեսլին խոստովանել է, որ պարտքերի մեջ է հայտնվել: Նրա խոսքով՝ իր վարկային քարտի պարտքն արդեն կազմում է 500 000 դոլար:


Սննկացման համար երգչուհին մեղադրում է իր մենեջեր Բարի Սիգելին, որն իր գումարները ներդրել է անարդյունավետ ծրագրերի իրականացման գործում: Երգչուհին դատի է տվել վերջինիս:

Սիգելն ի պատասխան հայտարարել է, որ Փրեսլին ինքն է մեղավոր իր սնանկացման համար, քանի որ շռայլորեն է ծախսել իր գումարները:

Լիզա Փրեսլին ամուսնացած է եղել 4 անգամ: Երաժիշտ Դենի Կիոյի հետ ամուսնությունից երկու երեխա ունի՝ 28-ամյա Ռայլին և 25-ամյա Բենջամինը:
 
 
Չորրորդ ամուսնությունից ևս երկու երեխա ունի՝ 9-ամյա երկվորյակ դուստրեր Հարփերը և Ֆինլին:
 

Լրահոս

Դիտել ավելին