Կարևոր իրադարձություններ

Հայուհու ձայնը լավագույնն է ճանաչվել «Ռուսաստանի տաղանդներ» համառուսական մրցույթում

23 Փետրվար, 2018 23:58
Հայուհու ձայնը լավագույնն է ճանաչվել «Ռուսաստանի տաղանդներ» համառուսական մրցույթում

Մոսկվայում ավարտվել է «Ռուսաստանի տաղանդներ» համառուսական վոկալ-գործիքային մրցույթ-փառատոնը:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ին: Մրցույթի հաղթող և առաջին աստիճանի դափնեկիր է ճանաչվել Լիլիթ Խառատյանը՝ էստրադային վոլակ անվանակարգում:

Ժյուրիի ընտրությամբ երկրորդ աստիճանի դափնեկիրների շարքում ընդգրկվել են Վիկտորիա Ավդեևան, Անաստասիա Բեսարաբովան և Գաբրիելա Վասլույանը:

Երրորդ աստիճանի դափնեկիրներ են դարձել Վիկտորիա Պանֆիլովան, Մոնիկա Բաղդասարյանը, Յուլիա Ստեպանչևան, Դիանա Լոկտյուշինան


 

Լրահոս

Դիտել ավելին