Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին 3 տարում 1 մլն ծխախոտի մնացուկ է հավաքել իր քաղաքի փողոցներից

23 Փետրվար, 2018 23:50
Ամերիկուհին 3 տարում 1 մլն ծխախոտի մնացուկ է հավաքել իր քաղաքի փողոցներից

Ամերիկացի ակտիվիստուհին, ով պայքարում է քաղաքի աղտոտվածության դեմ, վերջին 3.5 տարվա ընթացքում իր ողջ ազատ ժամանակը նվիրում է իր հայրենի քաղաքի փողոցները ծխախոտի մնացուկներից մաքրելուն:Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Կալիֆոռնիայի Օբըրն քաղաքում բնակվող Սելի Դոուլին հայտնել է, որ այս տարի Սուրբ Վալենտինի օրը կատարած աշխատանքի ժամանակ հավաքել է միլիոներորդ ծխախոտը:

Իր առաքելությունն ամերիկուհին սկսել է 2014-ի հոկտեմբերին: Զինված ավելով և գոգաթիակով՝ Սելին անցնում է փողոցներով և հավաքում գետնին նետված ծխախոտային մնացուկները:

 

Լրահոս

Դիտել ավելին