Կարևոր իրադարձություններ

Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ լուրերը

23 Փետրվար, 2018 23:42
Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ լուրերը

Ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու վերաբերյալ իր պլանների մասին լուրերը։

«Ես հաստատ չեմ առաջադրվելու»,– հայտարարել է նա Ջիմի Քիմելի շոուի ժամանակ՝ ABC հեռուստաալիքով։

Լուրերը, թե Ուինֆրին դիտարկում է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը հայտնվեցին ԶԼՄ–ներում հունվարին՝ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությանը նրա ելույթից հետո։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հրապարակումները վստահություն էր հայտնել, որ կհաղթի Ուինֆրիին, բայց կասկած էր հայտնել, թե Ուիֆրին կմասնակցի ընտրություններին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին