Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը

23 Փետրվար, 2018 22:40
Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, յուրացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին