Կարևոր իրադարձություններ

Ինտերնետային կեղծ քարոզչությանը հակազդելու կարևորությունը

23 Փետրվար, 2018 22:00
Ինտերնետային կեղծ քարոզչությանը հակազդելու կարևորությունը

ԱՄՆ-ում փորձագետների մի խումբ ուսումնասիրել է հարյուր հազարավոր կեղծ գրառումներ Թվիթերում եւ նույնքան կեղծ գրառումներ՝ Ֆեյսբուքի էջերում։ Ուսումնասիրող խմբի կարծիքով՝ դրանք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ։

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ինտերնետի հետազոտության գործակալությունը, որտեղ ժամանակին աշխատում էին սոցիալական ցանցերում կեղծ հաղորդագրություններ ու գովազդներ տարածող խմբեր՝ փորձելով ազդեցություն գործել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա, այսօր փակ է։ Ջնջված են նաեւ այստեղ այդ գործունեությամբ զբաղված անձանց ինտերնետային հաշիվները։ Սակայն նրանց էջերն ամերիկացի հետաքննիչները արխիվացրել են։

Մյունխենի Անվտանգության վեհաժողովի ժամանակ փորձագետներից Բեն Նիմոսի ղեկավարած խումբը ցուցադրում էր, թե ինչպես է Կրեմլը կառավարում իր քարոզչական մեքենայի տարբեր ճյուղերը։

Այդ ճյուղերից նա նշում է «Ռուսաստանն այսօր» եւ «Սպուտնիկ» կայանները։

«Կան ինտերնետային էջեր, որոնք պնդում են, թե անկախ են, սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ դրանք ֆինանսավորվում են նույն աղբյուրից։ Իսկ այդ աղբյուրը Ռուսաստանի կառավարությունն է»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ ռուս հաքերները 2016 թվականին հափշտակել էին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակները, ու տրամադրել «Վիքիլիքս»-ին։

«Այդ օրերին ինտերնետային արխիվներում կարելի էր տեսնել ռուսական այս ընկերության հաշիվները, որոնք արագ տարածում էին դեմոկրատներից հափշատակած տեղեկությունները։ Հաշիվներից մեկը, որը կրում էր «Թենըսի նահանգի Հանրապետական կուսակցություն» անվանումը, ինտերներում իրենց կողմից էլ տարածել են 2 հազար բաժանորդներ»,-ասել է փորձագետը։

Որպես հակաքարոզչություն, Նիմոսն ու նրա խմբի անդամ մասնագետներն ուզում են սովորեցնել համացանցից օգտվողներին սոցիալական լրատվամիջոցներին միմյանցից տարբերակելու ձեւերը։

Նրանց խոսքերով, մինչեւ սոցիալական ինչ որ ցանցից որեւէ տեղեկություն վերատարածելը, լավ կլիներ նայել տվյալ օգտատերի տվյալները։

«Հարց տվեք ինքներդ ձեզ, եթե սա Թվիթերի հաշիվ է, միջին հաշվով քանի անգամ այն կարող է օրական տարածել տվյալ տեղեկությունը։ Եթե այն վերբեռնվել է երեք շաբաթ առաջ եւ արդեն տարածվել է 150 հազար անգամ, պիտի ենթադրեք, որ դա մարդու ձեռքի գործ չէ»։

Փորձագետները նշում են, որ սա լրտեսության բնագավառում դեռեւս միայն առաջին գրոհն էր, եւ անվտանգության ուժերն ու հասարակության լայն խավերը պետք է լավ սովորեն այդ սպառնալիքին հակազդելու ձեւերը։

 

Լրահոս

Դիտել ավելին