Կարևոր իրադարձություններ

Պիզելին «Ակտոբեի» մասին. Եթե միասնական լինենք, կվերադարձնենք նախկին փառքը

23 Փետրվար, 2018 21:40
Պիզելին «Ակտոբեի» մասին. Եթե միասնական լինենք, կվերադարձնենք նախկին փառքը

Ղազախական «Ակտոբե» վերադարձած կիսապաշտպան Մարկոս Պիզելին հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: 

«Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ակտոբեին»` ինձ հիշելու համար: Երբ իմացա, որ «Ակտոբեն» ցանկանում է վերադարձնել ինձ, արագ որոշում կայացրի: 

Ես գիտեմ քաղաքը, ակումբը և երկրպագուներին, այդ իսկ պատճառով որոշումս արագ կայացրի:

Կարոտում էի «Ակտոբեն», կարոտում էի տնային ստադիոնում տիրող մթնոլորտը: Անչափ ուրախ եմ «Ակտոբեում» հանդես գալու համար: 

Պատրաստ եմ առաջատար լինել խաղադաշտում` հատկապես, երբ մարզիչները, ղեկավարներն ու թիմակիցներս վստահում են ինձ: Կփորձեմ օգտագործել որակներս և օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է նախկին հաջողությունները վերադարձնելու մասին, ապա կասեմ, որ բարդ է լինելու:

Գիտեմ, որ «Աստանան» ու «Կայրաթն» առաջատար ակումբներ են, լսել եմ, որ «Օրդաբասին» վատ մարզավիճակում չէ, դժվար կլինի առաջատարի կոչումը վերադարձնելը:Լավատեսորեն եմ տրամադրված, երջանիկ եմ, չնայած, որ դեռ մի քանի օր է, ինչ «Ակտոբեում» եմ: Կարծում եմ, որ մարզումների շնորհիվ կարող ենք առաջընթաց գրանցել: Հուսով եմ նաև, որ մեզ կօգնեն թիմի երիտասարդ ֆուտբոլիստները: Եթե միասնական լինենք, կվերադարձնենք նախկին փառքը»,- ասել է Մարկոսը: 

Նշենք, որ Մարկոս Պիզելիի նախորդ ակումբը եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբը»:

 

Լրահոս

Դիտել ավելին