Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին

23 Փետրվար, 2018 21:31
Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է պատրաստել: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ տարածելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Ես հայտարարում եմ, որ մենք հյուսիսկորեական ռեժիմի դեմ գործարկում ենք պատժամիջոցների բոլոր ժամանակների խոշորագույն փաթեթը: Ֆինանսների նախարարությունը շուտով նոր միջոցներ կձեռնարկի եկամուտների և վառելիքի աղբյուրները բացառելու համար, որոնք ռեժիմն օգտագործում է իր միջուկային ծրագրի ֆինանսավորման և զինված ուժերին աջակցելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Պատժամիջոցները կներառեն 56 նավ, առաքող և առևտրային կազմակերպություններ, որոնք Վաշինգտոնի կարծիքով օգնում են Հյուսիսային Կորեային խուսափել պատժամիջոցներից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին