Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը

23 Փետրվար, 2018 20:59
Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը

Համացանցում հրապարակվել է դեռևս չներկայացված առաջադեմ սմարթֆոնի՝ Sony Xperia XZ2-ի լուսանկարը, որը հնարավորություն է տալիս մանրամասնորեն դիտարկել գաջեթի կորպուսը:

Այս մասին գրում է Корреспондент-ը՝ նշելով, որ ճապոնական ապրանքանիշի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Բարսելոնայում անցկացվելիք Mobile World Congress ցուցադրության շրջանակներում

Սմաթրֆոնը համալրվել է 5.7 դյույմ էկրանով, մինչդեռ սմարթֆոնի փոքր Compact տարբերակ կներկայանա 5 դյույմ անկյունագծով էկրանով:

Sony Xperia XZ2-ը դիմացի և հետևի կողմերից ապակեպատ կլինի: Հայտնի է նաև, որ սմարթֆոնն աշխատելու է Snapdragon 845 պրոցեսորով:

 

Լրահոս

Դիտել ավելին