Կարևոր իրադարձություններ

Ակտիվիստ Վարդգես Գասպարիին սկզբում թույլ չեն տվել մտնել ԱԺ նիստերի դահլիճ

23 Փետրվար, 2018 12:30
Ակտիվիստ Վարդգես Գասպարիին սկզբում թույլ չեն տվել մտնել ԱԺ նիստերի դահլիճ

ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008թ․-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումները մի փոքր ուշացումով մեկնարկեցին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով վարում է նիստը, հայտարարեց, որ լարվածություն կար, անվտանգության ծառայությունը հատուկ ուշադրությամբ էր զննում ու ներս թողնում մասնակիցներին: Իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ընդհանրապես հրաժարվել են ներս թողնել:

«Անցագիր ենք տվել, և ինչ-որ ծառայություն չի թողնում, որ նա ներս մտնի ԱԺ: Սա անընդունելի է: Ես այս մասին հայտնել եմ ԱԺ նախագահին: Մարդը վիրավորվեց դրանից, հիմա չգիտեմ էլ՝ կցանկանա այլևս ներս մտնել, թե ոչ»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ ավելի ուշ Գասպարիին թույլ են տվել մտնել Ազգային ժողով և մասնակցել լսումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին