Կարևոր իրադարձություններ

Փլուզում Գյումրիում. 11 բնակիչ տարհանվել է

23 Փետրվար, 2018 10:12
 Փլուզում Գյումրիում. 11 բնակիչ տարհանվել է

Փետրվարի23-ին, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):
Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:

Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին