Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում կհանդիպի ՀՀԿ-ականներին. «Ժամանակ»

23 Փետրվար, 2018 09:45
Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում կհանդիպի ՀՀԿ-ականներին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպելու են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Սարգսյանը մի անգամ արդեն հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, բայց կուսակցության գրասենյակում և ՀՀԿ խորհրդի հետ, այս անգամ նա հանդիպում է կոնկրետ այն մարդկանց հետ, ովքեր մեկ շաբաթ հետո պետք է իրեն նախագահ ընտրեն: Սա ավելի շատ արարողակարգային այց է, հարգանքի արտահայտման դրսևորում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին