Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Սենսացիա. Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին. «Փաստ»

23 Փետրվար, 2018 07:50
Սենսացիա. Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հաղորդում է ռուսական Primecrime լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը «բռնել է» «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլուն (Դաթո Պանկինսկի) սպանողի հետքերը:

Նրան սպանել են Ստամբուլում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22–ին: Պարզվել է, որ այս հանցագործության կատարողը Հայաստանի քաղաքացի է, գրում է կայքը: Իրավապահները ենթադրում են, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի ազգական Դաթո Օզմանովն է «պատվեր» տվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին ( Զապ Լենինականսկի):

Ի դեպ՝ Օզմանովին 2011 թվականին Բելգիայում քիչ մնաց մորթեին Օնիանիի մարդիկ, որոնց թվում էր նաև «օրենքով գող» Դաթո Պանկինսկին:

Հայտնի է, գրում է կայքը, որ Օնիանիի ու Ջանգվելիձեի կողմնակիցներին են միացել հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն և Կոնչոն այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ունեցան Զապի հետ:

Ըստ կայքի աղբյուրի՝ «պաշտոնական Երևանը Ալոյին, Սամոյին, Աֆոյին և Կոնչոյին արտաքսել էր երկրից Թուրքիա, քանի որ նրանք հրաժարվել էին «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին մասնակցելուց»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Օզմանովի նախաձեռնությամբ բանակցություններ են եղել Զապի և Ռովշանի եղբայր Զաուր Ահմեդովի միջև, ով ժառանգել է Ռովշան Լենքորանկսու բիզնեսը և երդվել սպանել Գուլիին՝ վրեժխնդիր լինելով Ռովշանի սպանության համար:

Չի բացառվում, գրում է Primecrime–ը, որ Պանկինսկուն հաջող լիկվիդացնելուց հետո Զապը Գուլիին լիկվիդացնելու «պատվեր» լինի ստացած:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին