Կարևոր իրադարձություններ

Թրամփը կոչ է արել արգելել զենքի վաճառքը մինչև 21 տարեկան անձանց

23 Փետրվար, 2018 00:07
Թրամփը կոչ է արել արգելել զենքի վաճառքը մինչև 21 տարեկան անձանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացրել տեղի դաշնային իշխանությունների հետ, որի ժամանակ քննարկվել է դպրոցներում տիրող անվտանգության մակարդակի հարցը:Ինչպես հայտնում է CNN-ը, ամերիկացի նախագահը կոչ է արել փոխել զենք կրելու մասին օրենսդրությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արգելել զենքի վաճառքը մինչև 21 տարեկան անձանց:

Թրամփը հիշեցրել է, որ Ֆլորիդայի դպրոցում հրաձգություն իրականացրած երիտասարդը հոգեկան խանգարումներ է ունեցել, այդ իսկ պատճառով, նրա խոսքով, անհրաժեշտ է ավելացնել հոգեբուժական հիվանդանոցների թիվը: Ներկայում նման հաստատություններից շատերը փակ են հավելյալ ծախսերից խուսափելու համար, իսկ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց ոչ մի տեղ չեն ուղարկում, քանի դեռ նրանք ոչ մի հանցանք չեն գործել:

 

 
 

 


 
 

Լրահոս

Դիտել ավելին