Կարևոր իրադարձություններ

Յարոսլավլում նախատեսում են դեպի Երևան չվերթներ գործարկել

22 Փետրվար, 2018 23:42
Յարոսլավլում նախատեսում են դեպի Երևան չվերթներ գործարկել

ՌԴ Յարոսլավ քաղաքի «Տունոշնա» օդանվակայանում պատրաստվում են միջազգային չվերթներ սպասարկել: Ինչպես նշում է տեղի 76.ru կայքը, հունիսին կիրականացվեն առաջին չվերթները դեպի թուրքական Դալաման, այնուհետև Անթալիա:

Միջազգային չվերթների ավիատոմսեր դեռևս վաճառքում չկան, սակայն պատրաստ են ճանապարհորդական ուղեգրերը:

Սրանք առաջին ուղղություններն են միայն: Օդանավակայանի տարածքի ընդլայնումից հետո, որն ընթացքի մեջ է, Յարոսլավլից կատարվելիք միջազգային չվերթների ուղղությունները ևս կընդլայնվեն:
Ինչպես աղբյուրը տեղեկացնում է, յարոսլավլյան օդանավակայանի և Armenia ավիաընկերության միջև բանակցություններ են տեղի ունեցել դեպի Երևան իրականացվելիք չվերթների վերաբերյալ: Չվերթներ նախատեսվում են նաև Յարոսլավլ-Թբիլիսի ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին