Կարևոր իրադարձություններ

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը զեկուցել է Տարոն Մարգարյանին

22 Փետրվար, 2018 22:38
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
 Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը զեկուցել է Տարոն Մարգարյանին

Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը ներկայացրեց Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը:

Հատկապես Նորքի բարձունքը, որտեղից հնարավորություն կա տեսնելու ամբողջ քաղաքը, շահեկանորեն առանձնացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Վերջին տարիներին նկատվում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրության աճ, նաև այս ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը լավ հնարավորություն է շահագրգռելու շահավետ ներդրումներ ներգրավելու համար: Սա հաշվի առնելով էլ՝ վարչական շրջանի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ:

Պետք է հետևողական քայլեր տարվեն ներդրումային ծրագրերի իրականացման, հյուրանոցների ու հյուրատների կառուցման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար

 

Լրահոս

Դիտել ավելին