Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

22 Փետրվար, 2018 21:30
Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տառերի պուրակ-Ամբերդ ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում՝ ցեխակույտում, արգելափակվել է «Toyota» մակնիշի 34 NF 341 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Լրահոս

Դիտել ավելին