Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ կրկին նվաճել Եվրոպա լիգայի գավաթը. Հենրիխ Մխիթարյան

22 Փետրվար, 2018 21:21
Ցանկանում եմ կրկին նվաճել Եվրոպա լիգայի գավաթը. Հենրիխ Մխիթարյան

«ESPN»-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հայ ֆուտբոլիստը խոսել է «զինագործների»` Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորությունների և Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում հայտնվելու մասին: 

«Եվրոպա լիգան հաղթելը շատ կարևոր է, սակայն չեմ ասի, որ մենք դադարել ենք պայքարել ԱՊԼ-ում լավագույն քառյակում հայտնվելու համար:

Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» չկարողացավ որակավորվել Չեմպիոնների լիգային: Այս մրցաշրջանում չենք ցանկանում դա կրկնել: Կփորձենք պայքարել ՉԼ-ի գոտում հայտնվելու համար: Հնարավոր է` անգլիական ակումբներն ավելի լուրջ են սկսել վերաբերվել Եվրոպայի լիգային, քանի որ այդ մրցաշարում հաղթելով հնարավորություն ես ստանում մասնակցել Չեմպիոնների լիգային»:

Մխիթարյանն ունի անձնական նպատակ. հաղթել Եվրոպա լիգան տարբեր ակումբներում:

«Ինչո՞ւ ոչ: Միշտ էլ հաճելի է տիտղոսներ նվաճելը, այն էլ երկու անգամ անընդմեջ: Հեշտ չի լինելու, քանի որ այս մրցաշարում կան բազմաթիվ ուժեղ ակումբներ: Պետք է պայքարենք յուրաքանչյուր խաղում և ցույց տանք, որ ցանկանում ենք հաղթել»,- ասել է Մխիթարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին