Կարևոր իրադարձություններ

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպիտակ փոշիով ծրար են ստացել

22 Փետրվար, 2018 20:22
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպիտակ փոշիով ծրար են ստացել

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի առաջիկա հարսանիքը, ըստ ամենայնի, ոչ բոլորին է ուրախացնում։ ԶԼՄ-ները հայտնում են վտանգավոր առաքանիի մասին, որն ուղարկվել է ապագա ամուսիններին փոստով։

Ինչպես հայտնում է Evening Standard-ը, խոսքը սպիտակ փոշիով ծրարի մասին է, որն ուղակվել է զույգի համար Քենսինգթոնյան պալատ։ Նամակը չի հասցրել հայտնվել զույգի ձեռքում, այն վերցրել է անվտանգության ծառայությունը։

Եվ չնայած ծրարի պարունակությունն ուսումնասիրած մասնագետները եկել են եզրակացության, որ նամակը վտանգ չի ներկայացնում, ոստիկանությունն այդուհանդերձ հետաքննություն է սկսել։

Վերջին շրջանում նման դեպքերը հաճախացել են։ Օրերս համանման պարունակությամբ նամակներ էին ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։

 

Լրահոս

Դիտել ավելին