Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Լիբանանի նախագահն այցելել է խորհրդարան

22 Փետրվար, 2018 17:11
Լիբանանի նախագահն այցելել է խորհրդարան

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի անդամներ: Ողջունելով Լիբանանի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով եւ հայ համայնքի մեծ դերակատարությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության եւ զարգացման գործում:

Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են եւ լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ կրթական կյանքում:

Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը:

Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան:

Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի եւ դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել է անվտանգության եւ կայունության ապահովումը:

Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին