Կարևոր իրադարձություններ

«Սիրիայում պատերազմական գործողությունները կարող են վերաճել Իսրայելի և Իրանի միջև ուղղակի հակամարտության»

22 Փետրվար, 2018 14:33
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Սիրիայում պատերազմական գործողությունները կարող են վերաճել Իսրայելի և Իրանի միջև ուղղակի հակամարտության»

Առիթներ եղել են նշելու, որ սիրիական ճգնաժամի հաղթահարումը և Սիրիայում Իսլամական պետություն խմբավորման դեմ իրականացված հակաահաբեկչական պայքարը, ունենալով լուրջ հաջողություններ, միևնույն ժամանակ ստեղծելու է պայմանականորեն ասած «խաղաղության կամ կայունության» վակուում, ինչը հղի է տարածաշրջանն ապակայունացնող մարտահրավերներով։

 

Դա արդեն դրսևորվում է Սիրիայի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների, Իսրայել-Իրան միջնորդավորված հակամարտության համատեքստում երկկողմ ուղղակի բախումների միջադեպերի հաճախակիացմամբ։

 

Միջազգային հանրությունը լուրջ մտահոգվելու առիթ ունի առ այն, որ Սիրիայում իրականացվող պատերազմական գործողությունները կարող են իրատեսաբար վերաճել Իսրայելի և Իրանի միջև ուղղակի հակամարտության՝ իր անկանխատեսելի հետևանքներով։

 

Լրահոս

Դիտել ավելին