Կարևոր իրադարձություններ

Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը պայթեցրել է իրեն

22 Փետրվար, 2018 13:42
Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը պայթեցրել է իրեն

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը նռնակ է նետել, հայտնել են տեղի իշխանությունները:

Հաղորդագրությունում նշվում է, որ նռնակը նետելուց հետո անհայտ անձը պայթեցրել է իրեն: Նախնական տվյալներով, դա ձեռքի նռնակ է եղել: 

Analytika հրատարակչության տեղեկություններով` շենքի մոտ երկու պայթյուն է եղել: Տեղի ոստիկանությունը արագ շրջափակել է տարածքը և արգելափակել դեսպանատան մուտքը:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին խնդրել են չհայտնվել դեսպանատան շրջակա տարածքում: Բացի այդ, կոչ է արվել խուսափել բազմամարդ տարածքներից, հետեւել տեղի իշխանությունների հրահանգներին եւ անվտանգության ապահովման համար կիրառել հուսալի մեթոդներ:   

 

 

Լրահոս

Դիտել ավելին