Կարևոր իրադարձություններ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

22 Փետրվար, 2018 13:36
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանն ազատվել է պաշտոնից:

Որոշումն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:

Որոշման նախագծում ասվում է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին