Կարևոր իրադարձություններ

«Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը»

22 Փետրվար, 2018 12:53
Հեղինակ՝ Արա Ղազարյան
«Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը»

Ժողովուրդ ջան, բիզնեսմեններ ջան, փողատերեր ջան, հայեր ջան, հարազատներ ջան, ախր ո՞նց կարա սենց բան արվի: Ախր սա էլ ա հուշարձան: Անձեռակերտ հուշարձան… Ախր սա էլ ա պետք պահել, պահպանել, փայփայել: Ամերիկացին Գռանդ Կանյոնում, Կանադացին Նյագարայում նման բան կանի՞: Լուվրից մինչև Կոնկորդի հրապարակ Թյուիլերի այգու միջով մոտ կես քայլեցի ու ամբողջ ճանապարհին մտածում էի ինչ լավ ա, որ ֆրանսիացիք էսքան սիրում են Փարիզը, հակառակ դեպքում շաուրմայանոցներ ու սրճարաններ կլինեին ամենուրեք: Միլիոններ կաշխատեին, քանզի տարածը Փարիզի սրտի մեջտեղում ա: Բայց արի ու տես, որ նրանք անգամ անցուղիների հատակի խիճն ու մանրաքարերն էին նույնությամբ պահպանել, քանի որ դրանց վրայով իրենց թագավորների կառքերն են սլացել: 
Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը …


 

Լրահոս

Դիտել ավելին