Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կորցրեց Արթուր Բաղդասարյանի նվիրած պաշտոնը. «Հրապարակ»

22 Փետրվար, 2018 09:45
Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կորցրեց Արթուր Բաղդասարյանի նվիրած պաշտոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը 2017-ին ՀՎԿ պարտությունից հետո անգործ չմնաց՝ Արթուր Բաղդասարյանը նրան նշանակել էր իրեն պատկանող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն։

Նա տնօրեն դարձավ այն ժամանակ, երբ «Հայասիի» գործերը լավ չէին՝ պարտքեր ուներ, արտադրանքը նորմալ չէր իրացվում եւ այլն։ Մենք տեղեկացանք, որ Մարգարյանն օրերս ազատվել է պաշտոնից։ Նրա հետ խոսել չհաջողվեց։

ՕԵԿ-ից ասացին, որ նա առողջական խնդիրներ ունի եւ մոտ օրերս վիրահատվելու է, դրա համար աշխատանքի չի գնում։

Սակայն մեր տեղեկությունը հաստատեցին «Հայասի գրուպից», ասացին, որ անցյալ շաբաթվանից տնօրենն այլեւս Հովհաննես Մարգարյանը չէ, նրան փոխարինում է Մուրադ Մուրադյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին