Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը. Սպորտի նախարարը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ. «Հրապարակ»

22 Փետրվար, 2018 08:20
Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը. Սպորտի նախարարը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայ դահուկորդին դահուկներ ուղարկելուց հետո, ձեռնամուխ է եղել ֆուտբոլում տարաձայնությունների հարթեցմանը։ Երեկ նա գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք․․․ թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»: Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ: Գնացել էր խոսել-պայմանավորվելու Ծառուկյանի` ֆուտբոլին մասնակցության մասին։ Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, պայմանավորվել են, որ այսօր միասին գնան` մարզադաշտը նայելու:

Ի դեպ, երեկ Մարոկկոյից վերադարձած Ծառուկյանն օրերս հանդիպելու է Սերժ Սարգսյանին, որ ասի՝ դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին