Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    546
    554

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

Բանանը թանկացել է 44%–ով. «Փաստ»

22 Փետրվար, 2018 07:50
Բանանը թանկացել է 44%–ով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750–790 դրամի սահմաններում:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին «Փաստ»–ը արձանագրել էր, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, թանկացել է նաև բանանը: Մասնավորապես՝ մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին բանանի գինը ևս բարձրացել էր: Նշված ժամանակահատվածում, սակայն, բանանի գինը 550 դրամից բարձրացել էր՝ հասնելով 650 դրամի:

Հավելենք, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»–ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

ՀՀ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Նրանք անգամ հայտարարեցին, որ բանանի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա: Ըստ ներմուծողների՝ կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, բայց Հայաստանում մեկ կիլոգրամի գինը 600 դրամի սահմաններում նորմալ է:

Կրկին գործ ունենք մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն, թե՞ զուտ թանկացման հետ, ինչը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու պատասխանատու մարմինները կրկին ուսումնասիրության առիթ ունեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին