Կարևոր իրադարձություններ

Թուրքը դու ես. դատախազը ենթարկվեց դատական սանկցիայի, Պավել Մանուկյանը հեռացվեց նիստերի դահլիճից

21 Փետրվար, 2018 13:00
Թուրքը դու ես. դատախազը ենթարկվեց դատական սանկցիայի, Պավել Մանուկյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը։

Նախորդ նիստին գործով պաշտպանները չէին ներկայացել, դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել և հիմնավորել, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց Արայիկ Խանդոյանը` ասելով, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու,Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։
Դատարանը Խանդոյանին հորդորեց կոռեկտություն պահպանել։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են:
Պավել Մանուկյանը ևս դեմ արտահայտվեց իր համար հանրային պաշտպանի ներգրավմանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսելու ժամանակ էլ  ամբաստանյալները  թույլ չտվեցին դատախազին հայտնել իր դիրքորոշումը։
Պավել Մանուկյանը դատախազի  հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Թուրքը դու ես»։

Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար 3 անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, այնուհետև նրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին դատարանը նույնպես ենթարկեց դատական սանկցիայի՝ նախազգուշացում։
Դահլիճից հեռացվեց նաև Արայիկ Խանդոյանը՝ տասը ժամով։



 

 

Լրահոս

Դիտել ավելին