Կարևոր իրադարձություններ

Հազիվ եմ փրկվել մահից. Սերենա Ուիլյամսը պատմել է դժվար ծննդաբերության մասին (լուսանկարներ)

21 Փետրվար, 2018 12:23
Հազիվ եմ փրկվել մահից. Սերենա Ուիլյամսը պատմել է դժվար ծննդաբերության մասին (լուսանկարներ)

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերության ծանր հետևանքների մասին: Թրոմբոէմբոլիայի և հեմատոմայի պատճառով նա ստիպված է եղել ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ անցկացնել անկողնային վիճակում:

«Ես, կարելի է ասել, համարյա մահացա, երբ աղջիկս՝ Օլիմպիան, ծնվեց: Այնուամենայնիվ, ես ինձ համարում եմ հաջողակ»,- մարզուհու խոսքերն է մեջբերում CNN-ը:

Image result for olympia ohanian

Սերենայի խոսքով՝ հղիությունը թեթև է անցել, իսկ դստերն ինքն ունեցել է կեսարյան հատման եղանակով, քանի որ ցավերի ժամանակ երեխայի սրտի աշխատանքը կտրուկ արագացել է:

Related image

Թենիսիստուհին նշել է, որ վիրահատությունը հարթ է անցել, իսկ դստերն իր ձեռքերի մեջ առնելն ամենահրաշալի զգացողությունն է եղել իր կյանքում:

Image result for olympia ohanian

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտնեցին իրենց առաջնեկի ծննդյան մասին: Երեխայի ծննդից հետո՝ նոյեմբերին, զույգը պաշտոնապես ամուսնացավ:

Image result for olympia ohanian 

Image result for serena alexis wedding

Image result for serena alexis wedding

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին