Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշը կոչ է արել հրադադար հաստատել Արևելյան Գութայում

21 Փետրվար, 2018 12:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշը  կոչ է արել հրադադար հաստատել Արևելյան Գութայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ է հայտնել Դամասկոսի Արևելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու առթիվ, որտեղ, ըստ ստացվող հաղորդումների` վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել։

Գուտերիշը կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային՝  հրադադարի հասնել այդ շրջանում:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Արևելյան Գութայում բնակվող գրեթե 400 հազար մարդ ենթարկվում է ավիահարվածների ու գնդակոծումների:

«Սիրիայի կառավարական զորքերի կողմից այդ շրջանի պաշարման հետևանքով մարդիկ հարկադրված են ապրել էքստրեմալ պայմաններում, այդ թվում՝ անբավարար սնվելով: Նաև հաղորդումներ կան այն մասին, որ երկուշաբթի օրվանից Արևելյան Գութայում զոհվել է ավելի քան հարյուր մարդ, ներառյալ առնվազն 13 երեխա: Հինգ հիվանդանոցներ ու բժշկական կլինիկաներ ենթարկվել են ավիահարվածների, ավելի քան 700 մարդ շտապ տարհանում է պահանջում բժշկական նկատառումներով»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին