Կարևոր իրադարձություններ

Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ

21 Փետրվար, 2018 11:57
Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ըԿ. Գրիգորյանը, ով աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։  

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին