Կարևոր իրադարձություններ

«Սուրբ գիրքն ամեն օր»

21 Փետրվար, 2018 12:45
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
«Սուրբ գիրքն ամեն օր»

Տեր Աստված ասում է.


-Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես:
(Միքիայի մարգարեություն 4:5)

Տեր Աստված ասում է.
-Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, կո՛չ արձակեք իմ սուրբ լերան վրա, թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Ինչպես առավոտ, լեռների վրա կտարածվի բազմամարդ և հզոր զորքը. այդպիսին չի եղել հավիտենական ժամանակներից և նրանից հետո այլևս չի լինի սերնդից սերունդ։ Նրա առջևից լափող կրակն է, նրա հետևից՝ բորբոքված բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից հետո՝ ապականված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։ Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշավեն որպես հեծյալներ. որպես կառքերի դղրդյուն կասպատակեն լեռների գագաթներին, որպես ձայնը բոցակեզ կրակի, որ ուտում է եղեգը, որպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորք։ Նրանց առաջ ազգեր կխորտակվեն, և բոլոր դեմքերը կդառնան ինչպես սևացած պուտուկ։ Նրանք կհարձակվեն որպես ախոյաններ և որպես ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից, Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց զենքերով ծանրացած կգնան և իրենց նետերի վրա կընկնեն և չեն մեռնի։ Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրա, կմագլցեն տները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։ Նրանց առաջ երկիրը կխռովվի, երկինքը կցնցվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։ Եվ Տերն իր ձայնը կբարձրացնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը, որովհետև մեծ է Տիրոջ օրը, մեծ և շատ նշանավոր. ո՞վ կարող է դիմանալ դրան։


(Հովելի մարգարեություն 2:1-11)

 

Լրահոս

Դիտել ավելին