Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդները ցույց տված կլինեն՝ արդյո՞ք ունեն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

21 Փետրվար, 2018 11:41
Նիդերլանդները ցույց տված կլինեն՝ արդյո՞ք ունեն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը  մեկնաբանել  է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանում քննարկվելիք 2 նախագծերը` նշելով, որ իրենց որոշմամբ Նիդեռլանդների իշխանություններն ցույց կտան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության առկայությունը կամ դրա բացակայությունը, այս մասին գրում է Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականը:

«Նրանք, այսպիսով, ցույց տված կլինեն՝ արդյո՞ք ունեն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ», - ասել է ԱԳՆ խոսնակը:

Աղբյուրի հաղորդմամբ, նախագծերի ընդունմանը կողմ է Նիդեռլանդների խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություն, և դրա ընդունումն այս դեպքում ամենահավանական տարբերակն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին